Google Chrome-ի առաջիկա խոշոր թարմացման արդյունքում դիտարկիչի աշխատանքը զգալիորեն կարագանա:
Այս մասին հայտարարել է Chrome-ի պրոդուկտի գծով տնօրեն Մեթթ Ուոդդելը, նշելով, որ այս ամիս նախատեսված թարմացումն ամենազգալին կլինի վերջին տարիների ընթացքում:
Նշվում է, որ արագանալու է ինչպես Chrome-ի վեբ տարբերակի, այնպես էլ Android հավելվածի աշխատանքը:
Հավելենք, որ Google Chrome-ի նոր թարմացումն առաջիկա շաբաթների ընթացքում հասանելի կդառնա ողջ աշխարհում: