15:53 | 06.11.20 | Նորություններ | 5003

«1991 ստորաբաժանում» դասընթացն ընդունում է գրանցման հայտեր

FAST հիմնադրամը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնարկում են «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացի գրանցման գործընթացը:

6 եւ 12-ամսյա տվյալագիտության եւ արհեստական բանականության դասընթացներն անվճար են եւ հասանելի են երիտասարդ տղաների եւ աղջիկների համար:

Դասընթացին կարող են մասնակցել՝

-    զորակոչի ենթակա տղաները (նախապատվությունը կտրվի 2021 թվականի ամառային զորակոչի ենթակա երիտասարդներին)
-    երիտասարդ աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան եւ դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով

Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Դասընթացի մանրամասները հասանելի են այստեղ: