15:26 | 27.10.20 | Նորություններ | 3512

Ադրբեջանցիները ՀՀ-ում տեղադրված տեսախցիկներով նկարահանված տեսանյութեր են հրապարակում YouTube-ում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ահազանգում է, որ վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները YouTube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

Ստացվում է, որ այդ խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում եւ այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։

«Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ անել, օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ, եթե չեք կարողանում, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով»,- կոչ են արել գործակալությունում: