15:57 | 21.10.20 | Նորություններ | 63813
Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաեւ տեղական զանգերի համար։
Ավելին, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի եւ կարճ հաղորդագրությունների համար նույնպես կգործի 0 դրամ հատուկ սակագինը։
Նշենք, որ Արցախում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչեւ Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# եւ հետեւել հեռախոսի էկրանին հայտնված հրահանգներին: Ռոմինգի ակտիվացումն անվճար է:
Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով