10:14 | 09.10.20 | Նորություններ | 2767
Facebook սոցիալական ցանցը հայտնել է Ադրբեջանի քարոզչական ցանցի գործունեությունը դադարեցնելու մասին:
Facebook-ը պաշտոնապես հայտնել է 589 օգտահաշիվների (account), 7,906 էջերի եւ 447 Instagram-ի օգտահաշիվների փակման մասին:
«Այս ցանցը ստեղծվել էր Ադրբեջանում եւ դրա հիմնական թիրախը ներքին լսարանն էր», - ասված է հաղորդագրության մեջ:
Facebook-ի հետաքննությունը բացահայտել է, որ ցանցի գործունեությունը կապված է եղել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ:
Նշվում է, որ ցանցի մեջ ներգրավված օգտահաշիվներն ու էջերը քարոզչություն են տարել Ադրբեջանի նախագահի եւ իշխող կուսակցության օգտին, ընդդիմությանը եւ վերջինիս ղեկավարներին մեղադրել են դավաճանության մեջ, հերքել են մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում: