13:28 | 28.09.20 | Նորություններ | 24070
Վիվա-ՄՏՍ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իր կողմից առանձին ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:
«Տեղեկացնում ենք, որ ներկայումս Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ, որոնց պատճառով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ՝ Զանգերի կենտրոնի (111) աշխատանքը, ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:
Բջջային ցանցի ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություները գործում են բնականոն ռեժիմով եւ ամբողջական ծավալով: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: