15:38 | 04.09.20 | Նորություններ | 11508
Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնն» աջակցում են Արարատի մարզի Դվին գյուղում երկաթյա կացարանում բնակվող Կարապետյանի ընտանիքին բնակարան ունենալ:
Ծրագրում ընդգրկված՝ Կարապետյանների ընտանիքը շինարարությունը սկսել է իրականացնել համավարակի պայմաններում:
Արդեն մի քանի ամիս ընթացող շինարարությունը փոխել է ընտանիքի անդամների տրամադրությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխատում են օր առաջ ավարտին հասցնել այն, ինչը չի հաջողվել նախկինում: 91-ամյա պապն էլ անհամբեր սպասում է նոր տան բացման արարողությանը: Հույս ունի, որ որդու ընտանիքը Նոր տարին կնշի քարե տանը, իսկ ինքը, սեղանի պատվավոր հատվածում նստած՝ կընդունի իրենց աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչներին:
Սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող՝ տարիների գործընկերներն ակտիվորեն հետեւում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ ձգտելով տարեվերջին արձանագրել ծրագրով նախատեսված՝ ցանկալի արդյունքը: