13:00 | 21.08.20 | Նորություններ | 2420

Սինոփսիս-ը ներկայացրել է այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքները

Սինոփսիս ընկերությունը նախօրեին ներկայացրել է 2020 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:

Ընկերության եկամուտը կազմել է $964.1 մլն (անցյալ տարվա նույն եռամսյակի $853.0 մլն-ի համեմատ):



«Սինոփսիսը 2020թ երրորդ եռամսյակում նույնպես գրանցել է մեծ հաջողություններ՝ ունենալով ռեկորդային եկամուտներ և եկամտի երկնիշ աճ արտադրանքի բոլոր խմբերում և բոլոր աշխարհագրական շրջաններում։

Նույնիսկ այս պայմաններում, երբ աշխարհը անցնում է համաճարակային և տնտեսական մարտահրավերների միջով, էլեկտրոնային նախագծումն ու հաճախորդների ներգրավվածությունը ծաղկում են: Մեր ինտենսիվ և երկարամյա ինովացիոն մոտեցումը մեզ առաջնորդում է մեր արտադրանքի հաջողություններում և հաճախորդների կողմից դրանց ընդունման գործընթացում։

Մեր շատ ուժեղ ֆինանսական երրորդ եռամսյակի շնորհիվ, ինչպես նաև մեր տեսլականի և դիմակայուն բիզնեսի մոդելի նկատմամբ վստահության շնորհիվ, մենք շարունակում ենք ավելացնել 2020թ. եկամուտը, գործառնական մարժան, մեկ բաժնետոմսին ընկնող ոչ-GAAP վաստակը և դրամական կանխիկ հոսքերի թիրախները», - նշել է Սինոփսիս ընկերության համանախագահ Աարտ դե Ջիզը։

«Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից եւ գործում է 2004 թվականից: