Օգոստոսի 21-ին, 19:00-ին, Միացյալ Թագավորության կառավարության Միջազգային առևտրի դեպարտամենտի աջակցությամբ «Ստարտափ Գրայնդ Երևանը» կկազմակերպի Startup SPEED DATING միջոցառումը:
Առցանց միջոցառումը հնարավորություն կընձեռի հանդիպելու ստարտափների, մենթորների և փորձագետների՝ Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից։
Հայաստանյան ստարտափները նաեւ հնարավորություն կստանան իրենց բրենդը ներկայացնել բրիտանական թիրախային լսարանին, ծանոթանալ բրիտանական ձեռնարկատիրական էկոհամակարգին ու կառավարության ցուցաբերած լայն աջակցությանը:
Մանրամասները հասանելի են այստեղ: