16:51 | 30.07.20 | Նորություններ | 2439

Գիտական լաբորատորիաների ստեղծմանն ու ամրապնդմանը նվիրված մրցույթն ընդունում է հայտեր

Գիտության կոմիտեն կազմակերպում է 2 նոր մրցույթ, որոնց շրջանակում 36 ամիս տեւողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն:

Առաջին մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը:

Երկրորդ մրցույթն էլ կաջակցի արդեն գործող գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանը:

Հայտերը կարելի է ներկայացնել մինչեւ օգոստոսի 21-ը: Մանրամասները հասանելի են այստեղ: