11:11 | 22.07.20 | Նորություններ | 2219
Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները:
Ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման եւ անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացները կազմակերպվելու եւ անցկացվելու են հետեւյալ տեխնոլոգիական մասնագիտություններով`
* Javascript / React.JS
* Javascript / Node.JS
* Android
* iOS
* C# / .Net
* Java / Spring
* Python
* Quality Engineering
* Web (HTML/CSS/JS)
* UI/UX
* Machine Learning
* CyberSecurity
* Product Management
* Project Management
* Technical Recruitment
* Digital Marketing / SEO, SMM
* SAS Base
Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմիցուսման վարձը կֆինանսավորվիԵրեւանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։
Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած եւ մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված եւ բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:
Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը: