16:59 | 15.07.20 | Նորություններ | 2716

Վիրտուալ հաղորդավարներ՝ Mail.ru-ից

Mail.ru Group ընկերությունը հայտարարել է արհեստական բանականության լուծմամբ մշակված Диктор հարթակի գործարկման մասին, որը թույլ է տալիս «ընդամենը մի քանի քայլով ստեղծել հեռուստաստուդիայի որակի նորություններ եւ տեսանյութեր»:

Նոր հարթակը հասանելի է որպես Смотри Mail.ru ծառայության մաս: Գործիքը չի պահանջում վիդեո խմբագրման հմտություններ: Օգտագործողները կարող են ներբեռնել միայն տեքստը, որից հետո համակարգը ինքնուրույն կանի ամեն ինչ:

Կարելի է ընտրել հաղորդավարի արտաքինը, փոխել ստուդիայի ֆոնը, ստեղծել սլայդ շոու, տեսանյութին երաժշտություն ավելացնել եւ այլն: Ստացված տեսանյութը կարելի է պահել համակարգչում կամ տարածել սոցիալական ցանցերում:

Ընկերությունում ակնկալում են, որ այս հարթակից կօգտվեն մեդիադաշտի բոլոր խաղացողները՝ բլոգերներից մինչեւ խոշոր ԶԼՄ-ներ: