12:38 | 10.07.20 | Նորություններ | 2266
Microsoft ընկերությունը հայտարարել է Microsoft Teams-ում խոշոր թարմացման մասին, որտեղ ներկայացված կլինեն մի շարք առանձնահատկություններ:
Դրանցից են «համատեղ ռեժիմ»-ը, վիրտուալ սենյակների գործառույթը, ինչպես նաեւ կենդանի ռեակցիաներն ու վիդեոֆիլտրերը, որոնք կօգնեն աշխատակիցներին ավելի արդյունավետ շփվել միմյանց հետ եւ ավելի քիչ հոգնել:
COVID-19- ը հեռավար աշխատանքը եւ կրթությունը դարձրել է սովորական երեւույթ: Microsoft-ի կատարած հետազոտության համաձայն, մարդիկ ավելի շուտ հոգնում են գործնական տեսահանդիպումներից, քան իրական շփումից: Նշվում է, որ հոգնածության առաջին նշանները երեւում են տեսահանդիպման մեկնարկից 30-40 րոպե անց եւ եթե օրվա մեջ մի քանի նման հանդիպում լինի, ապա աշխատակցի մոտ երկու ժամ անց սթրես կարող է նկատվել:
Microsoft Teams-ի նոր գործառույթները նպատակ ունեն վիդեոհանդիպումները դարձնել ավելի հարմարավետ: Այդ նպատակով երկու նոր ռեժիմ է ավելացել: Համատեղ ռեժիմը արհեստական բանականության միջոցով թույլ է տալիս զրույցի մասնակիցներին էկրանին դասավորել ըստ նախապատվության, ստեղծելով պատրանք, որ նրանք նոյն սենյակում են նստած: Դինամիկ ռեժիմն, իր հերթին,
թույլ է տալիս էկրանին ցուցադրել մինչեւ 49 մարդու, իսկ ներկայացնողը կարող է ցույց տալ պրեզենտացիան, միաժամանակ հետեւելով մասնակիցներին:
Նշվում է, որ նոր գործառույթները հասանելի կդառնան օգոստոսին՝ Microsoft Teams-ի բոլոր օգտատերերին: