15:10 | 06.07.20 | Նորություններ | 14975

«Ուրախ շաբաթ-կիրակի». «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր առաջարկով

Հետեւելով ի սկզբանե որդեգրած բաժանորդամետ ռազմավարությանը՝ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ, որն արտահայտում է ընկերության բարձր գնահատանքը իր հավատարիմ բաժանորդների նկատմամբ:

Նոր՝ «Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի շրջանակներում, ընկերության այն բաժանորդները, ովքեր պարտաճանաչ կերպով կկատարեն վճարումները, յուրաքանչյուր ամիս հնարավորություն կունենան ողջ ամսվա ընթացքում՝ շաբաթ եւ կիրակի օրերին, ստանալու նոր առավելություններ:

Մասնավորապես, «Տրիո», «Դուո» եւ «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները կստանան անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր դիտելու հնարավորություն՝ Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից, իսկ ինտերնետի «Մոնո» սակագնային փաթեթի բաժանորդները՝ մինչեւ 100 Մբ/վ արագություն:

Այս առավելություններից կարող են օգտվել բոլոր այն բաժանորդները, ովքեր ընկերության կողմից սահմանված ժամկետում բարեխղճորեն կվճարեն յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց եւ տվյալ ամսվա ընթացքում չեն ունենա ծառայությունների կասեցում՝ ժամկետանց պարտքի պատճառով:

Հիշեցնենք, որ ընկերությունն արդեն հանդես էր եկել իր բաժանորդների հարմարավետությանն ուղղված «Տարժամկետ վճարում» ծառայությամբ, ուստի այն բաժանորդները, ովքեր նախքան ժամկետանց պարտքի պատճառով ծառայությունների կասեցումը կակտիվացնեն «Տարաժամկետ վճարում» ծառայությունը, տվյալ ամսվա ընթացքում եւս հնարավորություն կունենան օգտվելու «Ուրախ շաբաթ-կիրակի» հատուկ առաջարկի առավելություններից:

«Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում: