13:07 | 03.07.20 | Նորություններ | 2503
Հնդկաստանի ամենահարուստ մարդը համարվող Մուկեշ Ամբանիին պատկանող Jio Platforms ընկերությունը գործարկել է JioMeet վիդեոզանգերի ծառայությունը:
TechCrunch-ի փոխանցմամբ, Jio Platforms-ը Հնդկաստանում ինտերնետի եւ կապի խոշորագույն օպերատորն է, եւ հայտնի է որպես անվճար ծառայություններ առաջարկող խոշորագույն ընկերություն:
Zoom-ի եւ Google Meet-ի մրցակից JioMeet-ն առաջարկում է անսահմանափակ թվով անվճար բարձրորակ զանգեր, որոնց կարող է մասնակցել մինչեւ 100 մարդ: Զանգը կարող է տեւել մինչեւ 24 ժամ:
JioMeet-ը հասանելի է MacOS, Windows, iOS եւ Android օպերացիոն համակարգերում: Համակարգից կարելի է օգտվել նաեւ Chrome եւ Firefox դիտարկիչների միջոցով:
Մայիս եւ հունիս ամիսներին Jio Platforms-ը $15,2 մլրդ ներդրում է ստացել մի շարք ներդրողներից, այդ թվում՝ Facebook-ից: