12:14 | 29.06.20 | Նորություններ | 2665
Startup Genome հետազոտական կենտրոնը հրապարակել է 2020թ. ստարտափների գործունեության համար լավագույն էկոհամակարգերի վարկանիշը:
Առաջատարը Սիլիկոնյան հովիտն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Լոնդոնը, Պեկինը, Բոստոնը: Լավագույն տասնյակում են նաեւ Թել Ավիվը, Ստոկհոլմը, Շանհայը, Լոս Անջելեսը, Սիեթլը:
Այս տարի նկատելի աճ են գրանցել ասիական քաղաքները. վարկանիշում ընդգրկված քաղաքների 30%-ը հենց այս տարածաշրջանից է:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ անփոփոխ է առաջին յոթ տեղերում գտնվող քաղաքների դասավորությունը: 2012թ.-ից մինչ օրս Սիլիկոնյան հովիտը վարկանիշի առաջատարն է:
Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: