12:07 | 24.06.20 | Նորություններ | 2474
Հուլիսի 1-ին, ժամը՝ 19:00-ին կկայանա «Սիսայդ Ստարտափ Սամմիթի առավելությունները» թեմայով վեբինարը, որը կվարի Ստարտափ Արմենիա հիմնադրամի եւ Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
Վեբինարին մասնակցելու համար գրանցվել կարելի է հետեւյալ հղումով: Այն հասանելի կլինի այստեղ:
Սիսայդ Ստարտափ Սամմիթը ոչ ֆորմալ ստարտափ միջոցառում է, որը հնարավորություն է տալիս նոր գիտելքիներ ստանալու, գործարարական հարաբերություններ ստեղծելու, ինչպես նաեւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու եւ զվարճանալու: