Spot ռոբոտ-շունը, որը մշակվել է ամերիկյան Boston Dynamics ընկերության կողմից, հայտնվել է շուկայում:
Ընկերությունում նշել են, որ ռոբոտ-շունը անհատ գնորդների համար կարժենա $74,5 հազ.: Այն կարելի է ձեռք բերել միայն ԱՄՆ-ում, իսկ այլ երկրներից հետաքրքրվողները կարող են օգտվել վարձակալության հնարավորությունից:
Նշվում է, որ ռոբոտը գնելուց վեցից ութ շաբաթներից ընթացքում կկատարվի դրա առաքումը:
Չորս ոտք ունեցող ռոբոտը կարող է բարձրանալ աստիճաններով, քայլել բարդ հատվածներով եւ միաժամանակ քիչ տեղ զբաղեցնել: Նա ի զորու է դիտել օբյեկտները՝ դժվար հասանելի կամ վտանգավոր վայրերում, բեռներ փոխադրել դեռեւս չհետազոտված տարածքներ եւ այլն:
Նշենք, որ Boston Dynamics-ն այս ռոբոտի մշակմամբ զբաղվում էր մի քանի տարի շարունակ: 2019թ. HoloBuilder շինարարական ընկերությունը դարձավ Spot-ի առաջին գնորդը՝ օգտագործելով նրան Սան Ֆրանցիսկոյում օդանավակայանի կառուցման աշխատանքներում: