11:26 | 16.06.20 | Նորություններ | 1684
WhatsApp մեսենջերը ներկայացրել է հավելվածի ներսում դրամական փոխանցումների հնարավորություն:
Facebook Pay ծառայության միջոցով նոր գործառույթից առաջինը օգտվելու հնարավորություն կունենան Բրազիլիայի օգտատերերը, որտեղ հավելվածից 120 մլն մարդ է օգտվում:
Դրամական միջոցներ փոխանցել կարող են թե անհատները, թե ձեռնարկատերերը:
«Օգտատերերը արդեն ոչ միայն կարող են դիտել առցանց խանութների ապրանքները, այլեւ դուր եկավ ապրանքների դիմաց վճարում կատարել: Մենք հեշտացրել ենք այդ գործընթացը, որպեսզի ավելի շատ ընկերություններ կարողանան մասը դառնալ թվային տնտեսության եւ իրենց համար նոր հնարավորություններ ստեղծեն»,- նշել են ընկերությունում:
Ընկերությունը մի քանի ամիս է, ինչ նոր գործառույթը թեստավորում է նաեւ Հնդկաստանում, որտեղ ունի ամսական 400 մլն օգտատեր: Նշվում է, որ առաջիկայում այն կգործարկվի նաեւ այլ երկրներում: