Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Mi Band 5 ֆիթնես թեւնոցը, որն ունի 1,2 դյույմանոց AMOLED գունավոր էկրան:
Սարքն ունի մագնիսական լիցքավորման հնարավորություն, սպորտային 11 նոր ռեժիմներ, ինչպես նաեւ կանանց առողջության հատուկ ռեժիմ:
Xiaomi-ում նշել են, որ Mi Band 5-ում բարելավվել են մի շարք գործառույթներ, այդ թվում՝ քնի մոնիտորինգի համակարգը:
Սարքը վաճառքի կհանվի Չինաստանում՝ հունիսի18-ին: Միջազգային շուկայում այն կհայտնվի ավելի ուշ: Mi Band 5-ի արժեքը կտատանվի 27-32 դոլարի սահմանում՝ կախված ֆունկցիաներից:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը