14:26 | 09.06.20 | Նորություններ | 4757

ONEX-ը գործարկել է Հայաստանում առաջին SMART LOCKER-ը

Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, Հայաստանում գործարկել է առաջին SMART LOCKER-ը։

Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն գնումներն էլ ավելի հասանելի։ Այն օնլայն գնումների ստացման ավտոմատացված համակարգ է, որը հիանալի այլընտրանք է առաքում տուն ծառայությանը։

Օգտատերը նախապես ստանում է անհատական կոդ, որը սկանավորելով կամ մուտքագրելով կարող է վերցնել իր առաքանին մոտակա ONEX LOCKER-ից` իրեն առավել հարմար ժամանակ։

Ընկերությունն առաջիկայում նախատեսում է ONEX LOCKER-ների ծածկույթով ապահովել ողջ Հայաստանը եւ ոչ միայն։ Այս պահին հասանելի են 8 ONEX LOCKER-ներ Երեւանի Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում, Երեւան Սիթի խանութների ցանցում, Yerevan Mall-ում եւ Megamall-ում։

«Արագությունը եւ նորարարությունը մշտապես եղել են ONEX-ի գլխավոր հենասյուները։ Հիմնվելով այդ գաղափարների վրա, մենք ստեղծեցինք առաքանիների ստացման նոր տարբերակ, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի մեր սպառողների օնլայն գնումները, կբացառի մարդկային շփումը եւ կհանձնի առաքանին ընդամենը 7 վայրկյանում»,- իր խոսքում նշել է ONEX-ի համահիմնադիր եւ տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

ONEX ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2015թ. օգոստոսից։ Ներկայումս այն ունի ավելի քան 100 հազ. օգտատեր։ Ընկերությունն իրականացնում է առաքումներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Դուբայից: