17:12 | 18.05.20 | Նորություններ | 1743

Facebook-ը $400 մլն-ով գնել է Giphy հարթակը

Facebook-ը գնել է GIF-եր ստեղծելու ու որոնելու համար նախատեսված Giphy հարթակը եւ ծրագրում է այն ինտեգրել Instagram-ին եւ իրեն պատկանող մյուս հարթակներին:

Ընկերությունում նշել են, որ Giphy հարթակի այցելությունների կեսից ավելին արդեն իսկ գալիս է Facebook-ից եւ Instagram-ից: Այդ հարթակների միացումը կհեշտացնի GIF-եր տարածելու եւ որոնելու գործընթացը, օգտատերերին տալով ինքնարտահայտման ավելի լայն հնարավորություններ:

Թեեւ գործարքի գնի մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն, որոշ աղբյուրների համաձայն, այն արժեցել է $400 մլն:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստան էր այցելել GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը: Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա հայաստանյան լսարանին կոչ էր արել հարթակ ներբեռնել հայկական GIF-եր, նշելով, որ GIPHY-ն հայկական կոնտենտի կարիք ունի։