16:03 | 11.05.20 | Նորություններ | 1963
Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայկական ARLOOPA ընկերությունը մեկնարկում է SUBSTANCE PAINTER անվճար առցանց դասընթաց:
Դասընթացին կարող են մասնակցել 3D մոդելավորման նախնական գիտելիքներ ունեցողները, որոնք ցանկանում են ունենալ ապագայի մասնագիտություն եւ ստանալ AR/VR ոլորտ մուտք գործելու պահանջված հմտություններ։
Դասընթացը կմեկնարկի մայիսի 27-ից։ Դրա ավարտից հետո ուսանողները կստանան ոլորտի չափանիշներին համապատասխան գիտելիքներ եւ կբարձրացնեն իրենց որակավորումը՝ որպես 3D ոլորտի մասնագետ։
Մանրամասները եւ գրանցման հայտը հասանելի են այստեղ: