Apple-ի ամենամյա WWDC (Worldwide Developers Conference) կոնֆերանսը կկայանա հունիսի 22-ին՝ առցանց ռեժիմով:
TechCrunch-ի փոխանցմամբ, կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ Apple Developer-ի հավելվածի կամ կայքի միջոցով:
Apple-ի գործադիր տնօրեն Ֆիլ Շիլլերը նշել է, որ առցանց ձեւաչափը թույլ կտա WWDC-ի պատմության ընթացքում ամենամեծ լսարանը հավաքել:
«WWDC2020-ը կդառնա մեր ամենախոշոր ցուցահանդեսը, որը հունիսին՝ մեկ շաբաթ շարունակ կմիավորի ծրագրավորողների գլոբալ համայնքը՝ շուրջ 23 մլն մարդու»,- նշել է նա:
Միջոցառման օրակարգը հասանելի կդառնա առաջիկայում: