14:20 | 06.05.20 | Նորություններ | 2824

ԲՏԱ նախարարությունը առցանց դասընթացների անցկացման ծրագրերի մրցույթ է հայտարարում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է առցանց դասընթացների կազմակերպման եւ անցկացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:

Դասընթացների կազմակերպման ընկերությունների ընտրության մրցույթների մանրամասները հասանելի են այստեղ:

«Մասնագետների պահանջարկը բարձր տեխնոլոգիական ոլորտում մշտապես առկա է եղել եւ բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին էլ ավելի է մեծանալու՝ կախված տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիաների ներթափանցման հետ»,- հայտարարել է նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշել է, որ այս ծրագրերի շնորհիվ նախատեսվում է տեխնոլոգիական խորացված կրթություն տրամադրել Երեւանի եւ մարզերի շուրջ 3000 քաղաքացիների, ընդ որում՝ նախարարության կողմից ծածկվելու է դասընթացի վարձավճարների մեծ մասը: