09:39 | 30.04.20 | Նորություններ | 19272
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ կարելի է ակտիվացնել «X», «Y», «Z» կանխավճարային սակագնային պլանի փաթեթները՝ անկախ հաշվեկշռի վրա բավարար գումարի առկայությունից:
Փաթեթների ակտիվացման համար օգտագործված գումարը կգանձվի հաշվեկշռից, երբ այն վերալիցքավորվի: Օրինակ, եթե հաշվեկշռին այս պահին առկա է 800 դրամ, եւ պետք է վերաակտիվացնել «Z» սակագնային պլանի փաթեթները, ապա, *208*5# հավաքելու դեպքում փաթեթները կակտիվանան, իսկ պակասող 1000 դրամը կգանձվի հաշվեկշռից, երբ այն նորից լիցքավորվի:
Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*5# հրահանգը:
Ծառայությունը հասանելի է նաեւ «Լիցք+» ծառայությունն ակտիվ լինելու դեպքում։ Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 31.05.2020թ., ներառյալ:
Հիշեցնենք, որ Zoom եւ Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության եւ աշխատանքի համար հաշվի առնելով, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարեւոր բջջային հավելվածներից՝ մինչեւ 31.05.2020թ., ներառյալ:
Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի եւ ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» կանխավճարային եւ հետվճարային, ինչպես նաեւ «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի կայք կամ զանգահարել 111: