10:33 | 28.04.20 | Նորություններ | 2711

«Ջիմոջի Հայաստան» թիմը գործարկել է Gmoji business հարթակը

«Ջիմոջի Հայաստան» թիմը, որը մատուցում է մեսենջերների եւ սոցիալական ցանցերի միջոցով ապրանքների ակնթարթային ուղարկման ծառայություններ, չնայած համաճարակի հետ կապված որոշակի սահմանափակումներին, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի գործարկել է b2b2c ուղղությունը՝ Gmoji business հարթակը:

Էլեկտրոնային հարթակի բետա տարբերակի փորձարկումները սկսվել են դեռեւս տարեսկզբին, եւ թիմը ջանք չի խնայել, որպեսզի այն գործարկվի մինչեւ աշխատավորների տոնը՝ մայիսի 1-ը:

Թիմն առաջարկում է գործիքներ եւ հնարավորություններ՝ նոր հաճախորդներ ներգրավելու, հավատարմությունը բարձրացնելու, գործընկերներին եւ հաճախորդներին կորպորատիվ նվերներ ուղարկելու եւ գովազդային արշավներ իրականացնելու համար:

 


Gmoji business-ը բազմաֆունկցիոնալ Gmoji հարթակի նոր ինտերֆեյսն է:

Հիմնական մրցակցային առավելություններից է սեփական ապրանքներն ու ծառայությունները նոր էլեկտրոնային սուբյեկտի (Gmoji) տեսքով ստեղծելու հնարավորությունը, որը հետագայում կարելի է ուղարկել SMS-ի կամ էլ.փոստի միջոցով, ինչպես նաեւ վաճառել այլ ընկերություններին, որոնք կարող են դրանք օգտագործել որպես կորպորատիվ նվերներ՝ հաճախորդների ու աշխատակիցների համար: 

Արդյունքում, բիզնեսը կխուսափի աշխատողների եւ հաճախորդների համար նվերները փաթեթավորելու եւ առաքելու ծախսերից, ինչն ինքնին նվերի արժեքի զգալի մասն է եւ հնարավորություն կստանա իրականացնել ապրանքների եւ ծառայութունների թիրախավորված անհատական առաքում՝ թվային նոր տարբերակով:

«Ինչպես ասում է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը. «Խելացի մարդկանց ներգրավելու եւ պահելու համար հարկավոր է նրանց հնարավորություն տալ շփվել այլ խելացի մարդկանց հետ», այս մեջբերմանը ես կավելացնեմ, որ «հարկավոր է նրանց նաեւ հնարավորություն տալ դժվար պահերին օգնել միմյանց:

Մենք բոլորս հասկանում ենք եւ գիտենք, որ ընկերություններում կադրերն են ամեն ինչ որոշում, ուստի խորհուրդ ենք տալիս բոլոր ընկերությունների ղեկավարներին եւ տնօրեններին փորձարկել մեր նմանը չունեցող ծառայությունը, խրախուսել իրենց աշխատակիցներին, որոնք այս բարդ ժամանակահատվածում աշխատում են տանից, շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար եւ նոր թվային ձեւաչափով շնորհավորել նրանց մայսիսի 1-ի՝ աշխատավորների օրվա կապակցությամբ»,- նշում է Gmoji Հայաստան ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը, հավելելով, որ շուկային տալիս են նոր արդյունավետ գործիք՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար:

«Այս պահին մենք բանակցում ենք Հայաստանի խոշոր ընկերությունների հետ, որոնք նույնպես պատրաստակամություն են հայտնել փորձարկել նոր ծառայությունը»,- տեղեկացրել է «Ջիմոջի Էյեմ» ընկերության տնօրեն Լեւոն Ֆրանգուլյանը:

«Ջիմոջի էյեմ» ընկերությունը հիմնադրվել է մոտ մեկ տարի առաջ եւ պատկանում է այն ընկերությունների թվին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը: Ընկերությունն ունի ավելի քան 100 գործընկեր, եւ ամեն օր ավելացնում է ապրանքների եւ ծառայությունների տեսականին: Gmoji հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: Այն կարելի է ներբեռնել այստեղից: