18:04 | 13.04.20 | Նորություններ | 9294

«Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է հեռավար աշխատանքի համար նախատեսված աուդիո-կոնֆերանս ծառայությունը

Հաշվի առնելով հեռավար աշխատանքի բարձր արդյունավետության համար անհրաժեշտ ծառայությունների աճող պահանջարկը՝ «Ռոստելեկոմ»-ն իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում եւս մեկ ծառայություն՝ Աուդիո-Կոնֆերանս:

Աուդիո-Կոնֆերանսի բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ՝ կոնֆերանս զանգերը դառնում են էլ ավելի հարմարավետ եւ հուսալի: Ծառայության միջոցով հնարավոր է կազմակերպել ժողովներ, քննարկումներ, վարել բանակցություններ՝ առանց որեւէ հավելյալ սարքավորման առկայության:

Աուդիո-Կոնֆերանսի մի շարք առավելություններ միտված են դարձնելու հեռախոսային հաղորդակցությունը առավել հարմարավետ՝ հնարավորություն ընձեռելով հեռախոսազանգին միացնելու անսահմանափակ թվով օգտատերեր՝ օգտագործելով բջջային կամ ֆիքսված հեռախոս: Հեռախոսազանգի ընթացքում հնարավոր է խլացնել կողմնակի աղմուկը  եւ այն օգտատերերի հարակից ձայները, ովքեր տվյալ պահին չեն խոսում: Ինչպես նաեւ ծառայությունը թույլ է տալիս ձայնագրել կոնֆերանս զանգը:

«Արտակարգ իրավիճակով պայմանավորված բիզնեսի շարունակականությունը արդյունավետ կերպով ապահովելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ: Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք՝ մեր հաճախորդներին ներկայացնելու առավել հարմարավետ ծառայություններ հեռավար աշխատանքի համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Աուդիո-Կոնֆերանս ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում: Բիզնեսի համար այլ  ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ: