Ucom ընկերության ղեկավար կազմը՝ ներառյալ ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Հայ Եսայանին, հրաժարական է տվել:
«ՍիվիլՆեթի» տեղեկություններով՝ պատճառը Ucom-ի ղեկավարների և բաժնետերերի միջեւ հակասություններն են։ Մասնավորապես, հրապարակման մեջ ասվում է, որ դրանք վերաբերում են բաժնետերերի որոշմանն այն մասին, որ Ucom-ի եւ Beeline Armenia-ի միավորումից հետ ընկերությունը պետք է տնօրինեն Beeline Armenia-ի ղեկավարները:
Նշենք, որ Ucom-ի եւ Beeline Armenia-ի միջեւ պաշտոնական գործարք չի կնքվել: