17:11 | 02.04.20 | Նորություններ | 10467

«Ռոստելեկոմ»-ը տանից աշխատանքը դարձնում է ավելի հարմարավետ՝ կորպորատիվ հաճախորդների համար

Հաշվի առնելով բնակչության տեղաշարժի սահմանափակումները՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ «Ռոստելեկոմ» ընկերությունն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է տնից աշխատանքի ավելի արդյունավետ եւ հարմար տարբերակներ:

Ընկերության կողմից մատուցվող ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս փոքր, միջին եւ խոշոր կազմակերպություններին կազմակերպել եւ տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջեւ՝ համակարգիչների եւ ինտերնետի միջոցով՝ առանց հավելյալ սարքավորումների:

Այս ծառայությունը ստեղծված է SPIRIT մեդիա շարժիչի հիման վրա, որը IP ուղիներով ձայնի եւ տեսապատկերի հաղորդման տեխնոլոգիաների ոլորտում համաշխարահային առաջատար է։ Տվյալ պրոդուկտի մեջ օգտագործվում են ձայնի եւ տեսապատկերի HD-ի մշակման ինչպես սեփական տեխնոլոգիաները, այնպես էլ համաշխարհային ստանդարտները եւ հայտնի բաց պրոտոկոլներ։

ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով եւ գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով կազմակերպել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:

ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը ունի մի շարք հնարավորություններ եւ առավելություններ.

- Տեսազանգի ողջ տեղեկատվությունը տեղակայված է հայաստանյան սերվերների վրա,
- Ապահով է. բացառվում է երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության բովանդակությանը,
- Հնարավոր է միաժամանակ մինչեւ 50 մասնակցի ներգրավում,
- Ապահովում է միաժամանակ 16 մասնակցի տեսանելիության էկրանին,
- Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն,
- Ունի կայունության եւ հուսալիության բարձր մակարդակ` կախված չլինելով արտաքին մայր կապուղիների ծանրաբեռնվածությունից,
- Հնարավոր է մինչեւ 20% տրաֆիկի խնայողություն՝ համեմատ հայտնի Cloud լուծումների,
- Ծրագիրը հաստատուն աշխատում է բջջային ցանցում եւ երաշխավորում է ձայնի եւ տեսապատկերի առավելագույն որակ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ անկախ այլ մասնակիցների ցանցային պայմաններից,
- Ի տարբերություն այլ թանկարժեք ծառայությունների, որոնք հասանելի են միայն թոփ մենեջերներին կամ նախատեսված են հատուկ կոնֆերանս սենյակների համար, Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ապահովում է նույն որակը եւ ֆունկցիոնալը. միեւնույն ժամանակ ավելի մատչելի եւ հասանելի է կազմակերպության բոլոր աշխատակիցներին,
- Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ճկուն ծրագրային պլատֆորմ է, որը սովորական համակարգիչները, պլանշետները եւ հեռախոսները վերածում է HD որակի վիդեո կոնֆերանսի գործիքների,
- Այս հարթակը թույլ է տալիս անցկացնել ոչ միայն վիդեո խորհրդակցություններ, այլեւ օգտագործել կոնտակտների մեկ միասնական ցանկ, փոխանակել ակնթարթային տեքստային հաղորդագրություններ, համատեղ աշխատել փաստաթղթերի վրա, անցկացնել հարցումներ եւ քվեարկություններ, եւ այլն։ Տեսազանգը հնարավոր է ձայնագրել:
- IOS/Android ծրագրային ապահովումների հետ աշխատանքը համատեղելի է,
- Հասանելի է Microsoft Internet Explorer, Safari, Chrome, Firefox, Opera, Skype for Business օգտատերերի համար, ինչպես նաեւ IOS եւ Android հավելվածների միջոցով,
- Համատեղելի է կապի եւ բաց պրոտոկոլների համաշխարհային ստանդարտների հետ, այդ թվում SIP, H.323, XMPP, H.264, SVC, G.7xx, H.239, BFCP, VNC, WebRTC:

ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը հիանալի տարբերակ է հրավիրելու հրատապ հանդիպումներ շատ մասնակիցների հետ, ովքեր գտնվում են տարբեր բաժիններում, գրասենյակներում, քաղաքներում, ինչպես նաեւ կազմակերպել հեռավար ուսուցում կամ վերապատրաստում աշխատակիցների եւ գործընկերների համար: Այս ծառայության միջոցով հնարավոր է անցկացնել օնլայն հարցազրույցներ, բրիֆինգներ, ելույթներ եւ շատ այլ միջոցառումներ՝ հարմարավետ եւ շատ արագ ձեւով:

«Ստեղծված իրավիճակում, երբ երկրում բնակչության տեղաշարժի սահմանափակումներ կան, «Ռոստելեկոմ» ընկերությունը փորձում է հնարավորինս աջակցել նաեւ փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկություններին՝ առաջարկելով հաղորդակցության հարմարավետ եւ նորարական տարբերակներ: Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունները կապահովեն մեր կորպորատիվ հաճախորդների գործունեության բնականոն ընթացքը»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Տեսազանգի սեանսները կազմակերպվում են անմիջապես Ինտերնետ բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում, ինչպես նաեւ IOS եւ Android հավելվածների միջոցով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը առաջարկում է նաեւ Ամպային ԱՀԿ (Cloud PBX - Ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը, որի միջոցով հնարավոր է միացնել կազմակերպությունների բոլոր հեռախոսները եւ կառավարել հեռախոսազանգերը մեկ համակարգում՝ ստեղծելով աշխատանքային հաղորդակցության հարմարավետություն:

Cloud ԱՀԿ-ն հեռախոսային վիրտուալ համակարգ է այնպիսի կազմակերպությունների համար, որոնք մշտապես կապի մեջ են եւ որոնց, հատկապես արտակարգ իրավիճակներում, անհրաժեշտ են հաղորդակցության պրոֆեսիոնալ հնարավորություններ եւ նորարական լուծումներ:

Ընկերությունը, կարեւորելով արտակարգ դրության պայմաններում հեռահար միացման անհրաժեշտությունը, կարճ ժամանակում ստեղծել է հնարավորություն՝ առցանց գրանցվելու տվյալ ծառայության համար եւ կատարելու բոլոր կարգաբերումները՝ առանց գրասենյակ այցելելու:

Cloud ԱՀԿ համակարգն ունի հետեւյալ տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները.
- Զանգերի պարզ եւ դյուրին կառավարում Վեբ ինտերֆեյսում` https://cloudoffice.ats.am/
- Վիրտուալ ներքին համարներ՝ առանց հավելյալ վճարի
- Զանգերի ինքնուրույն կամ ավտոմատ փոխանցում
- Զանգերի ձայնագրում
- Ձայնային մենյու
- Զանգերի պատմություն
- Մուտքային/ելքային հեռախոսագծերի ինտեգրացիա
- Ինտեգրացիա ընկերության CRM համակարգի հետ
- Թույլատրելի հեռախոսահամարների ինտեգրացիա
- Ավտոզանգ, որի միջոցով հնարավոր է տեղեկացնել առաջարկվող ծառայությունների, ապրանքների եւ նորությունների մասին
- Մուտքային զանգերի հերթագոյացում եւ դասակարգված բաշխվածություն

Cloud ԱՀԿ համակարգը ներդրվում է շատ արագ եւ մատչելի է օգտագործելու համար: Այն չի պահանջում հատուկ հավելյալ սարքավորումներ, հարմարություններ եւ սպասարկման ու տեխնիկական պայմաններ: Ծառայությունն ապահովում է ինքնուրույն կառավարվող ճկուն VoIP համակարգ, ինչպես նաեւ ավտոմատ կերպով ստանում է հերթական թարմացումները՝ ծառայության մատակարարի կողմից:

«Ռոստելեկոմ»-ի կողմից բիզնեսի համար մատուցվող ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական վեբ-կայքում: