18:07 | 30.03.20 | Նորություններ | 165698
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը:
Ընկերությունում նշել են, որ ստեղծված իրադրության պայմաններում հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար առավել քան երբեւէ կարեւորվում է գործարար ոլորտ-պետություն համագործակցությունը:
Այսօրվանից (30.03.2020) սկսած առանց հավելյալ վճարի (առանց տարիֆիկացման) Վիվա-ՄՏՍ-ի հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար հասանելի կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հեռավար ուսուցման հետեւյալ կայքերը՝
www.emis.am
www.armedu.am
www.escs.am