16:56 | 29.03.20 | Նորություններ | 214500

«Ռոստելեկոմ»-ն անվճար ինտերնետ է տրամադրում Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիներին եւ բժիշկներին

«Ռոստելեկոմ» ընկերությունը անընդմեջ միջոցառումներ է ձեռնարկում արտակարգ դրության օրերին բնակչությանը որակյալ եւ հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում կարանտինային հատուկ հսկողության վայրերում՝ ապահովելով տարատեսակ կապի միջոցներով եւ միաժամանակ հաճելի եւ հետաքրքիր դարձնելով ժամանցը մեկուսացման ընթացքում:

Կարանտինային մեկուսացման առաջին իսկ օրվանից ընկերությունն անվճար ինտերնետ հասանելիություն է ապահովում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հետագայում «Ռոստելեկոմ»-ը անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը թե՛ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, թե՛ այլ կարանտինային վայրերում, այդ թվում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (Սպորտ բազա):

«Մենք գիտակցում ենք, թե այս օրերին որքան կարեւոր է լինել մեր ինքնամեկուսացված քաղաքացիների, այդ թվում բժիշկների կողքին, ովքեր անում են անհնարը՝ հանուն բոլորիս առողջության: Ընկերության կողմից տրամադրվող որակյալ ծառայությունները հնարավորություն կտան Ծաղկաձորում մեկուսացված մեր քաղաքացիներին անխափան կապի մեջ լինելու արտաքին աշխարհի հետ եւ կարանտինային ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը արտակարգ դրության ամբողջ ընթացքում շարունակական միջոցառումներ է ձեռնարկում՝ քաղաքացիներին որակյալ ինտերնետ կապով եւ հեռահար աշխատանքի համար լրացուցիչ  ծառայություններով ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում եւ պաշտոնական ֆեյսբուքյան էջում: