12:55 | 27.03.20 | Նորություններ | 244756
Հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրավիճակը` կապված COVID-19 վիրուսի տարածման հետ ՝ Beeline-ն ակտիվորեն մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։
Ընկերությունը, աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000 բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր, որոնք օգտագործման համար հասանելի են մարտի 26-ից:
Տրամադրվող փաթեթը կազմվել է այնպես, որ կամավորները մշտապես կապի մեջ լինեն եւ կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը: Փաթեթները ներառում են՝
10 000 րոպե դեպի «Beeline» բջջային ցանց զանգերի հնարավորություն,
50 րոպե դեպի ՀՀ այլ օպերատորների բջջային եւ բոլոր ֆիքսված ցանցեր զանգերի հնարավորություն,
50 SMS կարճ հաղորդագրությունների հնարավորություն դեպի ՀՀ բոլոր բջջային ցանցեր,
5 ԳԲ ծավալով ինտերնետ,
5 բջջային հավելվածներ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման (FB, Messenger, WhatsApp, Telegram, Zangi)։
«Այս պահին հազարավոր կամավորներ միավորվել են մեր ժողովրդին աջակցելու ու օգնելու համար, եւ մենք, որպես այս երկրի մի մաս, չէինք կարող անտարբեր մնալ այս գործընթացին: Մենք ցանկանում ենք, որ միմյանց եւ կենտրոնի հետ կապի դուրս գալը խնդիր չլինի մեր քաջ կամավորների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ն իր ֆիքսված եւ բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել առողջապահության նախարարության թեժ գծի 8003, 010550601 եւ 060838300 հեռախոսահամարները։
Վարակի տարածումը կանխելու նպատակով՝ մինչեւ ապրիլի 1-ը փակվել են բոլոր սպասարկման գրասենյակները, առցանց սպասարկման եւ առաքման համար գործում է 8202 հեռախոսահամարը: Ավելին կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկած միջոցառումների մասին կարդացեք www.beeline.am/ կայքում: