16:22 | 25.03.20 | Նորություններ | 2373
Հայաստանում հիմնադրված LiveBoard ստարտափը, որը ներկայացնում է ինտերակտիվ գրատախտակի հավելված, անցել է 100 հազ. ակտիվ օգտագործողի սահմանը:
LiveBoard-ի Android հավելվածն էլ ներբեռնվել է ավելի քան 500 հազ. անգամ:
Հավելվածը, որը հասանելի է Google Play–ում եւ AppStore-ում, նախատեսված է մասնավոր ուսուցիչների եւ հեռահար աշխատող թիմերի վիզուալ համագործակցության համար:
LiveBoard-ի օգտագործումը հատկապես արդիական է դարձել այս օրերին, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրթական գործընթացն ամբողջ աշխարհում տեղափոխվել է առցանց տիրույթ: