16:18 | 20.03.20 | Նորություններ | 1772
Netflix-ը եւ YouTube-ը հայտարարել են, որ եվրոպացի օգտատերերի համար կնվազեցնեն ցուցադրվող տեսաբովանդակության որակը՝ տարածաշրջանում ցանցերի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
CNN-ի փոխանցմամբ, YouTube-ն առաջիկա մեկ ամսում HD որակի փոխարեն կցուցադրի տեսանյութեր՝ ստանդարտ որակով, իսկ Netflix-ը կնվազեցնի վիդեոկոնտենտի որակը՝ 25%-ով:
Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Եվրոպայում ցանցերի գերծանրաբեռնվածություն է նկատվում, քանի որ մեծ թվով մարդիկ ինքնամեկուսացված են եւ առցանց տիրույթում շատ ժամանակ են անցկացնում: