12:00 | 17.03.20 | Նորություններ | 1855
Earlyone ընկերությունը, որի մշակած համակարգն օգնում է խուսափել հերթերից, պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի առողջապահական հաստատություններին՝ սպասասրահներում մարդկանց կուտակումները կառավարելու հարցում:
Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով, Earlyone-ը առողջապահական ոլորտի ընկերություններին եւ բուժհաստատություններին պատրաստ է անվճար տրամադրել հերթերի կառավարման իր համակարգը՝ 4 ամիս ժամկետով։
«Սա թույլ կտա հաստատություններին համակարգել իրենց մոտ եկող մարդկային հոսքերը, կարողանալ նվազագույնի հասցնել մարդկանց սպասելաժամանակը սպասասրահներում եւ դրանով կանխել վիրուսի տարածման ռիսկը»,- նշել է Earlyone-ի հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը:
Նա հավելել է, որ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները կարող են դիմել ընկերությանը, որը կկազմակերպի համակարգի արագ միացումը: