12:17 | 19.02.20 | Նորություններ | 3232

Google-ը փակում է անվճար Wi-Fi տրամադրող Station նախագիծը

Google-ը հրաժարվում է Station նախագծի իրագործումից, որը ներառում էր անվճար Wi-Fi կետերի տեղակայում աշխարհի ավելի քան 5 հազար վայրերում:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ նախագիծը կփակվի այս տարվա ընթացքում:

Google Station-ի հիմքում զարգացող երկրների բնակիչներին հանրային տարածքներում անվճար եւ անսահմանափակ Wi-Fi տրամադրելու գաղափարն էր:

Այսօր նախագիծը փակվում է, քանի որ այն մշակողների կարծիքով, շատ շուկաներում մոբայլ ծառայություններն էժանացել են եւ Station-ի գործառույթներն անիմաստ են դարձել:

2015թ. մեկնարկած ծրագիրն օգնել է միլիոնավոր մարդկանց միանալ ինտերնետին: 2018թ. նախագիծն ընդգրկում էր ավելի քան 400 երկաթուղային կայարան Հնդկաստանում: Ապա՝ հայտնվեցին նոր շուկաներ՝ Ինդոնեզիա, Մեքսիկա, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Բրազիլիա եւ Վիետնամ: Ամիսներ առաջ ծրագիրը գործարկվեց նաեւ Հարավային Աֆրիկայում:

Google Station-ի ներկայացուցիչների խոսքով, նշված բոլոր երկրներում տեղական գործընկերները տեխնիկական եւ ենթակառուցվածքային բարդ պահանջներ էին դնում ընկերության առաջ, եւ ծրագրի իրագործումը գնալով բարդանում էր: