11:28 | 05.02.20 | Նորություններ | 2275

Հայկական ստարտափները կներկայացնեն իրենց լուծումները հրեշտակ ներդրողներին

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (Angel Investor Club Of Armenia) փետրվարի 29-ին կկազմակերպի իր 5-րդ փիչինգ միջոցառումը:

Ակումբում նշել են, որ հետաքրքրված են վաղ շրջանի արագ աճող ընկերություններով, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ:

Ներդրողներին իրենց գաղափարները ներկայացնել ցանկացող ստարտափները կարող են մինչեւ փետրվարի 10-ը ներկայացնել իրենց բիզնես պլանը: Մանրամասները հասանելի են այստեղ:

AICA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը: Այն օգնում է նորաստեղծ գաղափարներ ունեցող ձեռներեցներին՝ գտնել խոշոր ներդրողներ: