TCL ընկերությունը հայտարարել է BlackBerry ապրանքանիշի սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին:
Ընկերությունում նշել են, որ սմարթֆոնների վաճառքը կդադարեցվի օգոստոսի 31-ին:
— BlackBerry Mobile (@BBMobile) February 3, 2020
The Verge-ի փոխանցմամբ, արդյունքում BlackBerry բրենդը կարող է գոնե ժամանակավորապես անհետանալ: Թեեւ BlackBerry-ն ունի այլ արտադրական գործընկերներ եւս, սակայն այդ հարաբերությունները շատ ավելի սահմանափակ են:
«TCL Communication-ն այլեւս իրավունք չունի մշակել, արտադրել կամ վաճառել BlackBerry մոբայլ սարքեր»,- ասված է TCL-ի տարածած հաղորդագրության մեջ:
Չնայած արտադրության դադարեցմանը, BlackBerry սմարթֆոնները կշարունակեն տեխնիկական սպասարկում ստանալ մինչեւ 2022թ. օգոստոսի 31-ը: