11:55 | 23.01.20 | Նորություններ | 3482

«Թումո»-ն առողջապահությանն ու թվային տեխնոլոգիաներին նվիրված դասընթաց է մեկնարկում

Թումո լաբորատորիաները եւ Healthcare Innovation Center-ը (HIC) մեկնարկում են նոր դասընթաց, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես բարելավել Հայաստանի առողջապահական ոլորտը՝ նորարարական գործիքների եւ համակարգերի միջոցով:

Կարող են դիմել 18 տարին լրացած ուսանողները եւ երիտասարդ պրոֆեսիոնալները:

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 24-ին եւ կտեւի 3 ամիս: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 6-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

«Ուսանողները պատկերացում կկազմեն Հայաստանի առողջապահության ոլորտի, միջազգային ստանդարտների ու առողջապահության թվային համակարգերի, գործիքների եւ իրական կյանքում դրանց կիրառման մասին՝ էլեկտրոնային բժշկական տվյալների հավաքագրումից մինչեւ հետազոտության համար դրանց օգտագործումը: Ձեռք բերված գիտելիքների շնորհիվ ուսանողները կստեղծեն հավելված, որը Android համակարգի հետ համատեղելի բժշկական սարքավորումներից կհավաքագրի Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունների հիվանդների տվյալները»,- նշել են «Թումո»-ում: