15:02 | 23.12.19 | Նորություններ | 3531

Motorola-ի նոր ծալվող սմարթֆոնի մուտքը շուկա հետաձգվում է

Motorola ընկերությունը հետաձգել է սենսորային ճկուն էկրանով Razr ծալվող սմարթֆոնի վաճառքի մեկնարկը:

$1500 արժողությամբ սմարթֆոնը ներկայացվել էր 2019թ. նոյեմբերին եւ պետք է շուկայում հայտնվեր 2020թ. հունվարին, սակայն աննախադեպ մեծ պահանջարկի պատճառով վաճառքի կհանվի ավելի ուշ:

Ընկերությունում հայտարարել են, որ հետաձգումը աննշան կլինի, սակայն կոնկրետ ամսաթիվ չեն նշել:

Razr-ը համարվում է 2000-ականներին հայտնի Motorola ծալվող հեռախոսների հետնորդը: Բացված վիճակում սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կազմում է 6.2 դյույմ:

Սմարթֆոնն օժտված է՝

- Qualcomm Snapdragon 710 պրոցեսորով,
- 6 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներքին հիշողությամբ,
- 2 տեսախցիկով. հիմնական՝ 16 ՄՊ (օժտված գիշերային ռեժիմով) եւ ներքին՝ 5 ՄՊ: