11:15 | 02.12.19 | Նորություններ | 3015

«Զիլ Ակադեմիա»-ն ՏՏ ոլորտի մրցունակ կադրեր կպատրաստի

Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների Կենտրոնը (ISTC) ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ «Զիլ Ակադեմիա»-ն, որը հիմնադրամի կրթական հատվածի թարմացված եւ ձեւափոխված տարբերակն է։

Կենտրոնն ավելի քան 3 տարի է, ինչ զբաղվում է ՏՏ ոլորտի ամենապահանջված ուղղություններով դասընթացների կազմակերպմամբ եւ իրագործմամբ։

«Մեր առաջնային նպատակը որակյալ կրթական ծրագրերի միջոցով շուկայական պահանջներին համապատասխան կադրեր պատրաստելն է։ Զիլ Ակադեմիան իր մշտապես թարմացվող, ճկուն եւ նորարար մեթոդաբանության շնորհիվ փորձում է բացահայտել եւ նվազագույնի հասցնել կրթական ոլորտի եւ աշխատաշուկայի միջեւ խզման կետերը»,- նշել են ակադեմիայում:

Բացի դասընթացների կազմակերպումից, Զիլը նաեւ կօգնի ՏՏ ընկերություններին բացահայտել իրենց թիմերում պակասող հմտությունների շրջանակն ու լրացնել դրանք՝ հատուկ մշակված վերապատրաստման ծրագրերի միջոցով։

Ակադեմիայում նաեւ ընդգծել են, որ կօգնեն իր ուսանողներն աշխատանք գտնեն Հայաստանի լավագույն ՏՏ ընկերություններում։

ISTC-ում 3 տարվա ընթացքում կրթություն է ստացել ավելի քան 2500 ուսանող, որոնց 70%-ից ավելին 1-2 ամսվա ընթացքում նոր աշխատանք է գտել ՏՏ ոլորտում։