16:26 | 29.11.19 | Նորություններ | 8754

Ucom Ունիվերսալ Պլյուս-ի կորպորատիվ բաժանորդները կզանգեն ՌԴ բոլոր ցանցեր՝ ներառված րոպեներից

Այսուհետ Ucom ընկերության Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր համապատասխան սակագնային պլանում ներառված րոպեներից։

Ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները հնարավորություն կստանան մեկտեղելու 2 համար 1 SIM քարտում։ Հայկական համարը նախատեսված է տեղական գործընկերներին եւ հաճախորդներին զանգելու եւ նրանցից զանգեր ստանալու համար, իսկ ռուսականը՝ ռուսաստանյան։

«Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության բաժանորդները կկարողանան օգտագործել մինչեւ 6000 ներառված րոպեները ոչ միայն տեղական եւ Ռուսաստանի Դաշնության բոլոր ցանցեր, այլեւ Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար։ Ինչպես եւ անհատ բաժանորդները, մեր կորպորատիվ հաճախորդները նույնպես կարիք չունեն մտապահելու, թե նշյալ երկրների որ ցանցն են զանգում»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ներառված րոպեները սպառելուց հետո բաժանորդները կարող են զանգել Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա 15 դրամ/րոպե սակագնով։ Հայաստանից դուրս, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանում գտնվելիս, բաժանորդները կօգտվեն ռոմինգից՝ համաձայն Ucom ռոմինգ ծառայության ընթացիկ սակագների եւ պայմանների: Այս առաջարկի շրջանակներում բաժանորդի ռուսական համարին ստացված զանգերը վերահասցեավորվում են SIM քարտի հայկական հեռախոսահամարին: