11:35 | 27.11.19 | Նորություններ | 1961
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը՝ «Արդյունաբերական հեղափոխության նորարարական ուղին» խորագրով:
Այս տարի ֆորումի հիմնական նպատակը ոլորտային քննարկումների միջոցով նորարարությունների դերի՝ որպես հիմնական շարժիչ ուժի շեշտադրումն է Հայաստանում իրականացվելիք տնտեսական հեղափոխության հայեցակարգի շրջանակում։
Ֆորումի ընթացքում կքննարկվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայում մշակվող «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, Հայաստանի թվայնացման եւ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման» ռազմավարությունը։
Business Innovation Forum 2019-ի հիմնական թեմաներն են՝
- Թվայնացման եւ բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը,
- Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը,
- Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք,
- Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները,
- Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակներ:
Ֆորումի օրակարգին եւ մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):