13:59 | 21.11.19 | Նորություններ | 9566

Beeline-ում մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան

Beeline-ը հայտարարում Huawei Y7 սմարթֆոնների վաճառքի ակցիայի անցկացման մասին։

Նոր առաջարկի շրջանակում Huawei Y7 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ եւ հավելյալ 10 ԳԲ գերարագ ինտերնետ։ Սմարթֆոնը կարելի է գնել նաեւ ապառիկ՝ բանկի միջոցով. ընդորում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը եւ սպասարկման վճարը կկազմի 0 %, իսկ ամսավճարը՝ 4160 դրամ։

«Beeline-ը սիրում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, եւ այս անգամ հերթը Huawei Y7 սմարթֆոնինն է։ Huawei Y7 սմարթֆոնում առաջնային է գին-որակ համադրությունը, ինչը դուր կգա եւ՛ լուսանկարների, եւ՛ խաղերի սիրահարներին։ Իսկ հավելյալ տրամադրվող ինտերնետն ավելի հաճելի կդարձնի սմարթֆոնի գործածումը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Huawei Y7 -ն աշխատում է Android 8.2 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 3 ԳԲ օպերատիվ եւ 32 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաեւ դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու հիմնական տեսախցիկներով՝ 13 եւ 2 մեգապիքսել եւ 8 մեգապիքսել դիմային տեսախցիկով։ Մարտկոցի ծավալն է 4000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու SIM քարտ եւ մեկ հավելյալ հիշողության microSD քարտ տեղադրելու հնարավորություն։