Դեյվիդ Կոնրադը
11:16 | 07.11.19 | Հարցազրույցներ | exclusive 283482
Դեյվիդ Կոնրադը ICANN-ի (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա) գլխավոր տեխնոլոգիական ղեկավարն է:
Itel.am-ը Դեյվիդ Կոնրադի հետ զրուցել է վերջերս Երեւանում կայացած 4-րդ Արեւելաեվրոպական DNS համաժողովի (EEDNSF) շրջանակում:
- Ինչպես եք գնահատում տարածաշրջանի ինտերնետ ենթակառուցվածքների զարգացումը՝ համեմատած աշխարհի այլ վայրերի հետ:
- Ես կարծում եմ, որ նման տարածաշրջաններում դեռ աճի մեծ տեղ կա եւ ակնկալում եմ, որ առաջիկա 5 տարիներին այդ փոփոխությունները կտեսնենք նաեւ Հայաստանում:
- Ինչպե՞ս է ICANN-ն աշխատում ինտերնետի այլ օղակների հետ:
- Ամեն անգամ, երբ որեւէ դոմեյն, օրինակ.am-ը կամ .com-ը ցանկանում է փոխել իրենում առկա տեղեկատվությունը, ենթակառուցվածքները մեզ հարցում են ուղարկում, մենք հաստատում ենք այդ հարցումը, վստահանում, որ այն իրոք իմաստ է պարունակում, եւ հետո ուղարկում այն գլոբալ հասցեագիրք: Սա նշանակում է, ICANN-ն ունի անմիջական գործառնական դեր:
Մենք նաեւ թույլ ենք տալիս, որ մարդիկ քննարկումների միջոցով զարգացման հետագա քայլերի շուրջ մտքեր փոխանակեն եւ եզրահանգումների գան: