14:21 | 31.10.19 | Նորություններ | 2904
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM վենչուրային աքսելերատորն ու աքսելերացիոն ծրագրերի ստարտափներն այս տարի եւս կմասնակցեն Web Summit 2019 կոնֆերանսին, որը կկայանա նոյեմբերի 4-7-ը՝ Լիսաբոնում։
Այս տարի ՄԱԶԾ ImpactAIM վենչուրային աքսելերատորը հանդիսանում է Web Summit 2019-ի պաշտոնական գործընկերը։
Միջազգային համաժողովների մասնակցությունն այն չորս հիմնական առավելություններից է, որոնք ձեռք են բերում ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի մասնակիցները։
Այս տարի ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերից ընտրվել են 8 ստարտափներ՝ Viciniti, Resident, Garoon Tech, Urbonsarium, Velvioo, AriBus, Smart Forest, Djinn Sensor, մասնակցելու Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական կոնֆերանսին, որոնք ImpactAIM թիմի հետ ներկայացված կլինեն կոնֆերանսի էքսպո սրահում՝ ՄԱԶԾ ImpactAIM տաղավարում։ Ավելին՝ ստարտափները հնարավորություն կունենան ներկա գտնվել շուրջ 1200 միջազգային բանախոսների ելույթներին, ընդլայնել ծանոթությունների շրջանակը եւ ամենակարեւորը՝ ներկայացնել իրենց բիզնես գաղափարներն հավանական ներդրողների դատին։
Web Summit-ը Եվրոպայում տեղի ունեցող ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որն ամեն տարի համախմբում է շուրջ 70000 մասնակիցների, 1200 բանախոսների, 2000 լրատվամիջոցների ներկայացուցիչների, աշխարհի առաջատար ընկերությունների հիմնադիրներին ու տնօրեններին ավելի քան 160 երկրներից։