17:52 | 21.10.19 | Նորություններ | 8150
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ կենտրոնը ներկայացրել է Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական եւ ստեղծագործ նախաձեռնություններով: «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը հրաշալի առիթ է պատանիների փոխշփման, նոր տաղանդների բացահայտման, կապերի հաստատման, նոր համատեղ նախագծերի ստեղծման եւ իհարկե Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նոր անդամներով համալրման առումով»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Տաղանդներ ու հանճարներ հենց այնպես չեն հայտնվում, նրանց բոլորի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրանց աջակցում է: Հաճելի է գիտակցել, որ այս պատանիների համար հենց մենք եւ Գաֆէսճեան կենտրոնը կլինենք այդ ինչ-որ մեկը, ով նրանց հնարավորություն կտա բացահայտել իրենց եւ մեծ հաջողությունների հասնել ապագայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից:
Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: