10:09 | 17.10.19 | Նորություններ | 2625

Reinvent կոնֆերանսը նվիրված կլինի թվային մարքեթինգին, ծրագրավորմանը եւ դիզայնին

Հոկտեմբերի 26-ին Երեւանում կկայանա Renderforest ընկերության կազմակերպած Reinvent կոնֆերանսը:

Միջոցառումը կներառի սեմինարներ ու քննարկումներ՝ թվային մարքեթինգի, ծրագրավորման եւ դիզայնի մասին:

«Reinvent-ը հնարավորություն կտա հետաքրքրասերներին համախմբվելու ինֆորմատիվ զրույցների, սեմինարների ու քննարկումների շուրջ, որոնք կազմակերպում եւ վարում են ոլորտի լավագույն մասնագետները»,- նշել են ընկերությունում:

Խոսնակների ցանկին եւ օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանում հիմնադրված Renderforest ընկերությունն առաջարկում էտեսանյութերի, լոգոների եւ անիմացիոն հոլովակների պատրաստման առցանց գործիքներ։ Հայտնի G2crowd հարթակը հայաստանյան ընկերությանն ընդգրկել է 2019թ. ծրագրավորման 100 լավագույն գլոբալ ընկերությունների շարքում (Best Software Companies 2019 Awards):