11:30 | 07.10.19 | Նորություններ | 1980
Հայտնի են հոկտեմբերի 5-ին Երեանում HIVE Ventures Tech սամիթի շրջանակներում իրականացվող փիչինգ մրցույթի հաթողները:
Հաղթող է ճանաչվել WireStock ստարտափը՝ ստանալով $25,000 մրցանակ:
Արդեն 5-րդ անգամ անցկացվող այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։
HIVE 5-րդ սամիթին մասնակցելու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։
Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ կառավարության եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով, նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝ աջակցելու ոչ միայն տեղական, այլեւ Սփյուռքի եւ այլ երկրների տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում։